23:05  ,  31 հոկտեմբերի, 2021

«Նապոլին» դժվարությամբ հաղթեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց հետնապահներից «Սալերնիտանային»։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկիի գոլի շնորհիվ։

«Նապոլին» 31 միավորով առաջատարն է եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որն այս տուրում կհյուրընկալվի «Ռոմային»։ «Սալերնիտանան» նախավերջինն է՝ 7 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սալերնիտանա» - «Նապոլի»՝ 0։1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 61

Հեռացումներ՝ Գրիգորիս Կաստանոս («Սալերնիտանա»), 69 - Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս