22:23  ,  31 հոկտեմբերի, 2021

«Վեստ Հեմը» հաղթեց եւ հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» Բիրմինգհեմում հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

«Վեստ Հեմը» 20 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» եւ չորրորդն է։ «Աստոն Վիլան» 15-րդ տեղում է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Վեստ Հեմ»՝ 1։4 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 34 - Բենջամին Ջոնսոն, 7, Դեքլան Ռայս, 38, Պաբլո Ֆորնալս, 80, Ջարոդ Բոուեն, 84

Հեռացում՝ Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս