16:52  ,  31 հոկտեմբերի, 2021

«Ալաշկերտի» հաղթանակը՝ 4։0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

23-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն, այնուհետեւ երկու գոլ խփեցին Սերբիայի ներկայացուցիչներ, պաշտպան Միհայլո Յովանովիչն ու կիսապաշտպան Մարկո Միլինկովիչը։ Վերջին րոպեներին հյուրերի չորրորդ գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Նիկիտա Տանկովը։

«Ալաշկերտը» 10 խաղում վաստակել է 10 միավոր եւ 7-րդն է, «Վանը» 12 խաղից հետո ունի 9 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Վան» - «Ալաշկերտ»՝ 0։4

Դավիթ Խուրցիձե, 23, Միհայլո Յովանովիչ, 43, Մարկո Միլինկովիչ, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով