00:56  ,  31 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» Բարժուանի ղեկավարությամբ չհաղթեց «Ալավեսին» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ալավեսին»։

Գլխավոր մարզիչի պաշտոնից հոլանդացի Ռոնալդ Կումանի հեռացնելուց հետո կատալոնական ակումբը երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սերժի Բարժուանի հետ առաջին խաղն ավարտեց ոչ ոքի։

49-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը, սակայն արդեն 3 րոպե հետո հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Լուիս Ռիոխան։

«Բարսելոնան» 16 միավորով 9-րդն է, «Ալավեսը» 16-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 1։1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 49 - Լուիս Ռիոխա, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով