Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։
39-րդ րոպեին պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո աչքի ընկավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ 64-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Գոլային փոխանցումը կատարեց Ռոնալդուն։ 86-րդ րոպեին մանչեսթերյան թիմի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որին գոլային փոխանցում կատարեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Տոտենհեմը» 8-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 39, Էդինսոն Կավանի, 64, Մարկուս Ռեշֆորդ, 86
A lively start in London as the Reds look for an early breakthrough.#MUFC | #TOTMUN pic.twitter.com/ylkX92kYT0
— Manchester United (@ManUtd) October 30, 2021
Battling in north London #MUFC | #TOTMUN pic.twitter.com/TTqqgiGIcw
— Manchester United (@ManUtd) October 30, 2021
Leading the line for the Reds today #MUFC | #TOTMUN pic.twitter.com/yww49agz9t
— Manchester United (@ManUtd) October 30, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում