Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ:
6-րդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Բաչկովը մեկնարկային 1/16 եզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
Առաջին ռաունդում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը մեծ ակտիվությամբ սկսեց, աշխատում էր կենտրոնից, դիպուկ հարվածաշարերով պրեսինգի ենթարկում ադրբեջանցի մրցակցին: Առաջին ռաունդի միջնամասում որովայնի ուժգին հարվածով Բաչկովը նաեւ նոկդաունի ենթարկեց Հասանովին: Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Բաչկովին:
Երկրորդ ռաունդն ավելի լարված ստացվեց: Ադրբեջանցի մրցակիցը հիմնականում փորձում էր ձեռքերով փակել Բաչկովի գրոհները: Այս ռաունդում մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցի բռնցքամարտիկին:
Վերջին ռաունդում Բաչկովը ճնշումը մեծացրեց եւ հարվածաշարերով առավելության հասավ միավորների մեջ: Կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Հովհաննես Բաչկովին: Վերջում Հասանովը ձեռքը չմեկնեց Բաչկովին, նաեւ չմոտեցավ հայկական անկյունի մարտավկաներին:
1/8 եզրափակիչում Հովհաննես Բարչկովի մրցակիցը կլինի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում