21:56  ,  30 հոկտեմբերի, 2021

«Վերոնան» ուժեղ էր «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Վերոնան» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթեց 2։1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում 11-րդ եւ 14-րդ րոպեներին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։ «Յուվենտուսից» ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին 80-րդ րոպեին կրճատեց տարբերությունը։

«Վերոնան» 15 միավորով 8-րդն է, «Յուվենտուսը» նույնքան միավորով 9-րդն է։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վերոնա» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Ջովանի Սիմեոնե, 11, 14 - Ուեսթոն Մաքենի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով