21:27  ,  30 հոկտեմբերի, 2021

«Ուրարտուն» տանը ոչ ոքի խաղաց «Արարատի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ուրարտուն» տանը մրցեց «Արարատի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 46-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Արարատի» 31-ամյա կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։

Ավելացված չորրորդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփեց 20-ամյա կիսապաշտպան Սերգեյ Մկրտչյանը։

«Արարատը» 12 խաղից հետո 23 միավորով երկրորդն է, «Ուրարտուն» (11 խաղ) 6-րդն է՝ 15 միավոր

Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1։1

Սերգեյ Մկրտչյան, 90+4 - Էդգար Մալաքյան, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում