19:55  ,  30 հոկտեմբերի, 2021

«Չելսին» խնդիրներ չունեցավ, «Լիվերպուլը» ոչ ոքի խաղաց, «Մանչեսթեր Սիթին» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Չելսին» 10-րդ տուրում հյուրընկալվեց հետնապահներից «Նյուքասլին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով եւ 25 միավորով առաջին տեղում է։

Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» տանը մրցեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով (2։2), թեեւ առաջին 24 րոպեում երկու գոլ էր խփել։ «Լիվերպուլն» ունի 22 միավոր։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 0։2 հաշվով պարտություն կրեց լոնդոնյան «Քրիսթալ Փելասից»։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվել էր մանչեսթերյան թիմի իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 20 միավորով երրորդն է։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 0։3 (տեսանյութ)

Ռիս Ջեյմս, 65, 77, Ժորժինյո, 81, 11մ

«Լիվերպուլ» - «Բրայթոն»՝ 2։2 (տեսանյութ)

Ջորդան Հենդերսոն, 4, Սադիո Մանե, 24 - Էնոկ Մվեպու, 41, Լեանդրո Տրոսարդ, 65

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 0։2 (տեսանյութ)

Ուիլֆրիդ Զահա, 6, Քոնոր Գալահեր, 88

Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»), 45+2

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում