18:56  ,  30 հոկտեմբերի, 2021

«Լացիոն» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում հոլանդացի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնի խփած գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում էլ դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ էր դարձել կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած «Լացիոյի» կազմում աչքի ընկան հարձակվողներ, իսպանացի Պեդրո Ռոդրիգեսն ու իտալացի Չիրո Իմոբիլեն։

«Ատալանտան» 19 միավորով 5-րդն է, «Լացիոն» 6-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ատալանտա» - «Լացիո»՝ 2։2 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 45+1, Մարտեն դե Ռուն, 90+4 - Պեդրո Ռոդրիգես, 18, Չիրո Իմոբիլե, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով