18:32  ,  30 հոկտեմբերի, 2021

Ավերինան գերազանցեց Կանաեւայի ռեկորդը՝ դառնալով աշխարհի 18-ակի չեմպիոն

Ռուսաստանցի Դինա Ավերինան դարձավ գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 18-ակի չեմպիոն՝ գերազանցելով կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Եվգենյա Կանաեւայի ռեկորդը։

Ճապոնիայում անցկացվող աշխարհի առաջնությունում Դինա Ավերինան նվաճեց նաեւ անհատական բազմամարտի (գնդակ, ժապավեն, գուրզեր, օղակ) չեմպիոնի կոչումը։

Այս առաջնությունում Դինա Ավերինան նվաճել էր նաեւ օղակով, գնդակով, գուրզերով վարժությունների անհատական տիտղոսները եւ թիմային բազմամարտի չեմպիոնի կոչումը Ռուսաստանի հավաքականի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ