17:55  ,  30 հոկտեմբերի, 2021

Վինիսիուսի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «էլչեի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Արքայական թիմը (11 խաղ) 24 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող «Ռեալ Սոսյեդադը» (11 խաղ)։ «Էլչեն» 15-րդ տեղում է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էլչե» - «Ռեալ»՝ 1։2 (տեսանյութ)

Պերե Միլյա, 86 - Վինիսիուս Ժունիոր, 22, 73

Հեռացում՝ Խոսե Գուտյերես («Էլչե»), 63, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում