21:18  ,  29 հոկտեմբերի, 2021

Վիկ Դարչինյանը հանդիպել է «Ուրարտուի» ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այցելել է Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ։

Անվանի մարզիկը շրջել է մարզաբազայի տարածքում, հանդիպել ակումբային ակադեմիայի սաների հետ, պատմել կարիերայում ունեցած հաջողությունների ու նախասիրությունների մասին և պատասխանել պատանիների հարցերին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով լուսանկարներ հանդիպումից։

Վիկ Դարչինյանն այնուհետև ներկա է գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը, իսկ վերջում թիմի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նրան է նվիրել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում