20:38  ,  29 հոկտեմբերի, 2021

ԱԱ․ Կարեն Տոնականյանը հաղթեց նոկաուտով (ֆոտո, ուղիղ եթեր)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը (ուղիղ եթեր

60 կգ քաշային 1/16 եզրափակիչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտեց Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլի հետ եւ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան։

Հիշեցնենք, որ 1/32 եզրափակիչը Տոնականյանը շրջանցել էր առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուվ եւ չէր ներկայացել մենամարտին։

Ավելի ուշ ռինգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Դարչինյանն ուժերը կչափի ղրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։

Աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներից առաջինը մասնակցել էր 54 կգ քաշային Վահե Բադալյանը, որը 1/16 եզրափակիչում  մրցել էր  չինական Տայպեն ներկայացնող Յու-Հանգ Լինի հետ եւ հաղթանակ տարել 5։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում