01:23  ,  29 հոկտեմբերի, 2021

«Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակի վերջին րոպեին՝2։2։

Հյուրերի կազմում աչքի ընկան հարձակվողներ՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու բրազիլացի Մատեուսը։

«Լեւանտեից» դուբլի հեղինակ դարձավ մակեդոնացի կիսապաշտպան Էնիս Բարդին, որը երկու անգամ արդյունավետ իրացրեց 11 մետրանոցներ։

Մադրիդյան թիմը 19 միավորով 6-րդն է, «Լեւանտեն» նախավերջին տեղում է՝ 6 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Լեւանտե» - «Աթլետիկո»՝ 2։2 (տեսանյութ)

Էնիս Բարդի, 37, 11մ, 90, 11մ - Անտուան Գրիզման, 12, Մատեուս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English