23:45  ,  28 հոկտեմբերի, 2021

Grand Swiss. Լեւոն Արոնյանն ու Հայաստանի 5 շախմատիստներ պայքարում են հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի 108 մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի 5 ներկայացուցիչներ եւ Լեւոն Արոնյանը, որը ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում է։

Երկրորդ տուրում  Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Հանս Նիմանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ հոլանդացի Յորդեն վան Ֆորեեսթին։ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պավել Պոնկրատովի,  Գաբրիել Սարգսյանը՝ հնդիկ Ս․ Պ․ Սեթհուրամանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ շվեդ Նիլս Գրանդելիուսի, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ։

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Արոնյանը ու Մանուել Պետրոսյանը, որոնք 1,5-ական միավորով բաժանում են 4-38-րդ տեղերը։

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։ Առաջին երկու տեղ գրավածները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում