Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» Վիգոյում 2։0 հաշվով հաղթեց «Սելտային» եւ առաջատարան է։
Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացեց Շվեդիան ներկայացնող էրիտրեացի հարձակվող Ալեքսանդր Իսակը, իսկ 79-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։
«Ռեալ Սոսյեդադը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 14-րդն է՝ 10 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Սելտա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0։2 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 54, Միկել Մերինո, 79
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում