22:55  ,  28 հոկտեմբերի, 2021

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց «Սելտային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» Վիգոյում 2։0 հաշվով հաղթեց «Սելտային» եւ առաջատարան է։

Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացեց Շվեդիան ներկայացնող էրիտրեացի հարձակվող Ալեքսանդր Իսակը, իսկ 79-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն։

«Ռեալ Սոսյեդադը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 14-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 0։2 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 54, Միկել Մերինո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում