22:42  ,  28 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Գուրգեն Մադոյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պարտվեց երկրորդ մենամարտում։

67 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում նա մրցեց լեհ Դամիան Դուրկաչի հետ եւ պարտություն կրեց 1:4 հաշվով (29:28, 28:29, 30:27, 30:27, 29:28):

Չնայած Գուրգեն Մադոյանը պրեսինգի էր ենթարկում մրցակցին եւ դիպուկ հարվածաշարեր էր անում, երեք ռաունդներում էլ մրցավարները ձայների առավելությունը տվեցին լեհ բռնցքամարտիկին:

Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթանակ էր տարել Սլովենիայի ներկայացուցիչ Ալջազի Սիրցելի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում