22:28  ,  28 հոկտեմբերի, 2021

«Ալ Սադը» չի խոչընդոտի Չավիի նշանակմանը «Բարսելոնայում»

Քաթարի «Ալ Սադի» ղեկավարությունը չի խոչընդոտի թիմի գլխավոր մարզիչ Չավիի տեղափոխությանը «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը հոլանդացի Ռոնալդ Կումանին հեռացնելուց հետո ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել իր նախկին ավագին։

«Ալ Սադի» ղեկավարությունը 41-ամյա մասնագետին խնդրել է թողնել պաշտոնը Քաթարում մրցաշրջանի ավարտից հետո։ Այդ երկրի առաջնության վերջին տուրի հանդիպումները նոյեմբերի 3-ին են։

Չավիի պայմանագիրը «Ալ Սադի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում