Խորվաթիայի Օմիս քաղաքում անցկացվող ֆուտզալի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 7-րդ խմբի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 3:2 հաշվով հաղթել է սերբական «ՖՕՆ Բելգրադ» թիմին։
«Լեոյի» կազմում աչքի են ընկել Համլետ Մանուկյանը, Միհրան Դերմենջյանը և Սարո Գալստյանը։
Առաջին տուրում «Լեոն» 4։5 հաշվով պարտվել էր ավստրիական «Լինցին»։
Հոկտեմբերի 30-ին նախատեսված վերջին տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի խորվաթական «ՄՆԿ Օլմիսումը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում