21:04  ,  28 հոկտեմբերի, 2021

Մ23 ԱԱ․ Հայաստանի գլխավոր մեդալային հույսերից մեկը վնասվածք է ստացել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի անդամ, 2021թ․ աշխարհի առաջնության փոխչեմպիոն, 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Մեդալային գլխավոր հույսերից մեկն աշխարհի առաջնության մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել:

Աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 1-7-ը Սերբիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում