19:34  ,  28 հոկտեմբերի, 2021

Արթուր Ալեքսանյանն այցելել է Զինվորի տուն (ֆոտո)

Հունահռոմեկան ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այցելել է Զինվորի տուն / վերականգնողական կենտրոն։

«Այսօր Արմեն Մուրադյանի և մեր հերոսների հրավերով Զինվորի տանն էի: Պետք է նշեմ, որ ստացածս բազմաթիվ շնորհավորանքների մեջ ինձ համար ամենակարևոր և հուզիչ շնորհավորանքն էր: Շնորհակալ եմ, տղե՛րք:
Փառք ու պատիվ ձեզ!»,- գրել է Ինստագրամում Արթուր Ալեքսանյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Արթուր Ալեքսանյանը նշում էր ծննդյան 30-ամյակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում