18:15  ,  28 հոկտեմբերի, 2021

Սերժի Բարժուանը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ, 49-ամյա կատալոնացի Սերժի Բարժուանը, հաղորդում է ակումբի կայքը։

Սերժի Բարժուանը «Բարսելոնայի» սան է, ակումբում հանդես է եկել 1992-2002 թվականներին։ Մարզչական կարիերան սկսել է 2009-ին «Բարսելոնայի» երիտասարդական թիմում, հետագայում գլխավորել է իսպանական «Ռեկրեատիվոն», «Ալմերիան», «Մալյորկան», չինական «Հանչժոու Գրինթաունը»։

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 30-ին կընդունի «Ալավեսին»։

Իսպանական մամուլը գրում է, որ հոլանդացի Ռոնալդ Կումանի պաշտոնանկությունից հետո ակումբի ղեկավարությունը հույս ունի համաձայնության հասնել թիմի նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում