17:13  ,  28 հոկտեմբերի, 2021

Դինա Ավերինան նվաճեց 16-րդ տիտղոսն աշխարհի առաջնություններում (տեսանյութ)

Ռուսաստանցի Դինա Ավերինան նվաճեց երրորդ ոսկե մեդալը Ճապոնիայում անցկացվող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում։ Նա հավասարը չունեցավ նաեւ գուրզերով վարժությունում։

Նախորդ օրը Դինա Ավերինան ոսկե մեդալներ էր նվաճել գնդակով եւ օղակով վարժություններում։

Ժապավենով վարժության եզրափակիչում նա գրավեց երկրորդ տեղը։ Հաղթող դարձավ Բելառուսի ներկայացուցիչ Ալինա Գորնոսկոն։

Դինա Ավերինան դարձավ աշխարհի 16-ակի չեմպիոն։ 23-ամյա մարզուհին նաեւ Եվրոպայի 10-ակի չեմպիոն է։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա դարձավ փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում