15:39  ,  28 հոկտեմբերի, 2021

Կումանը լքեց քարուքանդ «Կամպ Նոուն» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանի հեռացմանը։

Պայմանագիրը միակողմանի խզելու հետեւանքով կատալոնական ակումբը ստիպված է 58-ամյա մասնագետին վճարել 12 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Տնային «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալին» 1։2 հաշվով պարտվելուց հետո Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում