11:29  ,  28 հոկտեմբերի, 2021

Լուկաս Սելարայանի տպավորիչ գոլն ու 2 գոլային փոխանցումը

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Քրյուն» ընդունեց «Օռլանդո Սիթիին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում գերազանց խաղ ցուցադրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը, որը 20-րդ եւ 31-րդ րոպեներին դարձավ գոլային փոխանցումների հեղինակ, իսկ 61-րդ րոպեին հեռվից կատարած տպավորիչ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Լուկաս Սելարայանը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

«Կոլամբուս Քրյուն» 32 խաղում վաստակել է 41 միավոր եւ ընդհանուր մրցաշարային աղյուսակում 27 թիմերի մեջ 19-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս