00:41  ,  28 հոկտեմբերի, 2021

«Ռոմայի» կամային հաղթանակը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կալյարիին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Կալյարին» առաջինը հասավ հաջողության 52-րդ րոպեին, սակայն «Ռոման» վերջնամասում երկու գոլ խփեց։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսը եւ իտալացի կիսապաշտպան Լեոնարդո Պելեգրինին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր, սակայն ընդմիջմանը նրան փոխարինեց իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

«Ռոման» 19 միավորով չորրորդն է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող չեմպիոն «Ինտերից», որն արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Կալյարի» - «Ռոմա»՝ 1։2 (տեսանյութ)

Լեոնարդո Պավոլետի, 52 - Ռոժեր Իբանյես, 71, Լեոնարդո Պելեգրինի, 78

«Էմպոլի» - «Ինտեր»՝ 0։2 (տեսանյութ)

Դանիլո Դ’Ամբրոզիո, 34, Ֆեդերիկո Դիմարկո, 66

Հեռացում՝ Սամուելե Ռիչի («Էմպոլի»), 52

«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 1։0

Պեդրո Ռոդրիգես, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս