23:03  ,  27 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» դարձյալ պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց «Բարսելոնան»: «Էլ Կլասիկոյում» «Ռեալին» 1։2 հաշվով պարտվելուց հետո  հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 11-րդ տուրում հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին», որը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» (10 խաղ)  15 միավորով 9-րդ տեղում է, «Ռայո Վալյեկանոն» (11 խաղ) 5-րդն է՝ 19 միավոր։

«Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մալյորկայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ «Սեւիլիան» (10 խաղ) 21 միավորով առաջին տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 1։0 (տեսանյութ)

Ֆալկաո, 30

«Մալյորկա» - «Սեւիլիա»՝ 1։1

Անտոնիո Սանչես, 22 - Էրիկ Լամելա, 73

Հեռացում՝ Խաումե Խաումե («Մալյորկա»), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ