22:49  ,  27 հոկտեմբերի, 2021

Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից․ Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, հաղթանակը շնորհվեց հայ մարզիկին

Կարեն Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, այդ պատճառով այսօր ռինգ դուրս չեկավ: Կարեն Տոնականյանը 1/16 երզափակիչում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սերբիայից հայտնեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը երրորդ մրցումային օրը Հայաստանի թիմից ռինգ պետք է դուրս նաեւ 60 կգ քաշային Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, որը 1/32 եզրափակիչում մրցելու էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սինգ Վարինդերի հետ:

Մենամարտից առաջ Բելգրադի մարզադահլիճում հայտարարվեց, որ Տոնականյան - Վարինդեր մենամարտը տեղի չի ունենալու: Հաղթանակը շնորհվում է Կարեն Տոնականյանին:

«Տոնականյանի մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, եւ նրան թույլ չտվեցին դուրս գալ ռինգ: Հաղթանակը շնորհվեց Կարեն Տոնականյանին: Մեր բռնցքամարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի 1/16 եզրափակիչում, հոկտեմբերի 29-ին»,- հայտնեց Կարեն Աղամալյանը:

1/16 եզրափակիչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակրի մրցակիցը կլինի Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում