22:36  ,  27 հոկտեմբերի, 2021

«Յուվենտուսը» պարտվեց «Սասուոլոյին», «Ատալանտան» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Սասուոլոյին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Յուվենտուսը» 15 միավորով 7-րդն է, «Սասուոլոն» ունի 14 միավոր եւ 9-րդն է։

«Ատալանտան» արտագնա խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Սամպդորիայի» նկատմամբ եւ 18 միավորով չորրորդ տեղում է։ «Սամպդորիան» 15-րդն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 1։2 (տեսանյութ)

Ուեսթոն Մաքենի, 76 - Դավիդե Ֆրատեզի, 44, Մաքսիմ Լոպես, 90+4

«Սամպդորիա» - «Ատալանտա»՝ 1։3 (տեսանյութ)

Ֆրանչեսկո Կապուտո, 10 - Կրիստոֆեր Ասկիլդսեն, 17, ինքնագոլ, Դուվան Սապատա, 21, Յոսիպ Իլիչիչ, 90+5

«Ուդինեզե» - «Վերոնա»՝ 1։0

Իսաակ Սակսես, 3

«Կալյարի» - «Ռոմա»՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

«Էմպոլի» - «Ինտեր»՝ 22։45

«Լացիո» - «Ֆիորենտինա»՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում