22:15  ,  27 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Սեյրան Եղիկյանի կամային հաղթանակը (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Սերյան Եղիկյանը (48 կգ) կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

Մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց իտալացի Նիկոլա Կորդելայի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով (29:27, 29:27, 28:28, 29:27, 28:28):

Առաջին ռաունդում Սեյրան Եղիկյանը ակտիվ չէր: Մրցակցին հաջողվում էր պաշտպանվել հայ բռնցքամարտիկի հարվածներից: Մի դրվագում իտալացի բռնցքամարտիկի հարվածից Եղիկյանի ատամնակալն ընկավ: Այս ռաունդում մրցավարները ձայների առավելությունը տվեցին Նիկոլա Կորդելլային (9:10, 9:10, 9:10, 9:10, 9:10):

Հայկական անկյունի մարտավկա Կարեն Աղամալյանի խորհուրդներից հետո Եղիկյանը մեծ ակտիվությամբ սկսեց երկրորդ ռաունդը: Իտալացի մրցակիցը սկսեց ոչ սպորտային բռնցքամարտ վարել՝ պարբերաբար խույս տալով եւ փակելով Եղիկյանի գրոհները: Այս ռաունդում էլ Եղիկյանի ատամնակալն ընկավ: Այս ռաունդում մրցավարները հաղթանակը տվեցին Եղիկյանին:

Հայաստանի ներկայացուցիչը նույն ակտիվությամբ շարունակեց նաեւ երրորդ ռաունդը: Ռինգի մրցավարը մի քանի անգամ նախազգուշացում տվեց իտալացի բռնցքամարտիկին ոչ սպորտային վարքի համար, ապա նկատողություն տվեց Կորդելլային: Երրորդ ռաունդում Եղիկյանի մարզակոշիկի կապիչն արձակվեց: Ռինգի մրցավարը ստիպված եղավ այս անգամ էլ մենամարտը կանգնեցնել դրա համար:

1/16 եզրափակիչում Սեյրան Եղիկյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Միրլան Տուրկբաին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս