20:57  ,  27 հոկտեմբերի, 2021

«Փյունիկն» ուժեղ էր «Նորավանքից»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Փյունիկը» 21 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Արարատից»։ «Նորավանքը» 8-րդն է՝ 8 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Փյունիկ» - «Նորավանք»՝ 2։0

Դուշան Չուբրակովիչ, 12, ինքնագոլ, Հյուգո Ֆիրմինո, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում