11:50  ,  27 հոկտեմբերի, 2021

Պոգբան դադարեցրել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցրել է բանակցություններն անգլիական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է ESPN-ը։

Հաջորդ ամռանը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Պոգբայի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն Մադրիդի «Ռեալը», Փարիզի ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը»։

Բրիտանական մամուլը գրել էր, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլից» կրած 0։5 հաշվով պարտությունից հետո Պոգբան անպատվել է թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում