09:51  ,  27 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնան» առաջարկ կանի Յուրգեն Կլոպին

«Բարսելոնան» հաջորդ ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնը կառաջարկի անգլիական «Լիվերպուլը» գլխավորող գերմանացի Յուրգեն Կլոպին, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ, հոլանդացի Ռոնալդ Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, եւ այն չի երկարաձգվի։

«Բարսելոնան» դիտարկում է նաեւ թիմի լեգենդար խաղացող, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի թեկնածությունը, սակայն քիչ հավանական է, որ նա կհեռանա Քաթարից մինչեւ 2022թ․ դեկտեմբեր՝ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Իսպանիայի առաջնության 9 տուրից հետո «Բարսելոնան» 15 միավորով 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում