Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Կադիսը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վիլյառեալի» հետ եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հոնդուրասցի հարձակվող Էնթոնի Լոսանոն։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 90-րդ րոպեին նա ստացավ դեղին քարտ։
«Վիլյառեալը» 12 միավորով 12-րդն է, «Կադիսը» բարձրացավ 17-րդ տեղ՝ 8 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Վիլյառեալ» - «Կադիս»՝ 3։3 (տեսանյութ)
Պաու Տորես, 43, Բուլայե Դիա, 80, Առնո Գրունեւելդ, 90+5 - Էնթոնի Լոսանո, 14, 45+1, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում