00:48  ,  27 հոկտեմբերի, 2021

«Միլանը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Միլանը» ընդունեց «Տորինոյին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

«Միլանի» միակ գոլը 14-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։

«Միլանը» 28 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 3 միավոր առաջ է «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 10-րդ տուրում հոկտեմբերի 28-ին կմրցի «Բոլոնիայի» հետ։ «Տորինոն» 13-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր

«Միլան» - «Տորինո»՝ 1։0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս