21:29  ,  26 հոկտեմբերի, 2021

«Նյուքասլի» տրանսֆերային նպատակը «Ռեալի» խաղացողն է

Անգլիական «Նյուքասլի» տրանսֆերային գլխավոր նպատակը Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարն է։ Ակումբը գնած Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամն առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների համար կհատկացնի մոտ 200 միլիոն եվրո։

«Նյուքասլը» արդեն հունվարին Ազարի համար առաջարկ կանի Արքայական ակումբին, հաղորդում է El Chiringuito-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում մասնակցել է 8 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում