20:50  ,  26 հոկտեմբերի, 2021

Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում աջակցություն է հայտնել Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը անգլիական ակումբի մարզաբազայում հանդիպել է թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին եւ աջակցություն հայտնել նրան, հաղորդում է ESPN-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հնարավորություն տալ Սուլշերին վերականգնելու սասանված հեղինակությունը։ Նա կղեկավարի թիմը առաջիկա երեք խաղերում «Տոտենհեմի», «Ատալանտայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Դրական արդյունքների դեպքում, Սուլշերի պաշտոնանկությունը կհետաձգվի։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ խաղում մանչեսթերյան թիմը 0։5 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։

Անգլիայի առաջնության 9 տուրի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս