19:55  ,  26 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հայաստանի հավաքականի չորրորդ պարտությունը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ պարտությունը կրեց 2023թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում։ F խմբի չորրորդ տուրում Հայաստանի թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Կոսովոյի թիմին եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ Հյուրերը միակ գոլը խփեցին 87–րդ րոպեին։

Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

Կանանց աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, F խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Կոսովո՝ 0։1

Լիրիդոնա Սիլա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում