19:30  ,  26 հոկտեմբերի, 2021

Վերատին վնասվածք է ստացել, Մբապեն՝ ականջի բորբոքում

ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել եւ չի կարողանա օգնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին չորս շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մոտ ախտորոշվել է ականջի բորբոքում։ Առաջիկա 48 ժամում պարզ կդառնա նրա ապաքինման ժամկետը։

Թիմի իսպանացի հարձակվող Սերխիո Ռամոսի վերադարձը ընդհանուր խումբ սպասվում է հաջորդ շաբաթ։ Նա ապաքինվել է սրունքի մկանային վնասվածքից հետո։ Ռամոսը դեռ չի նշել նորամուտը ՊՍԺ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում