18:33  ,  26 հոկտեմբերի, 2021

Կուման. Ցանկանում ենք, որ Դեմբելեն մնա, նա կարեւոր խաղացող է

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս է հայտնել, որ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։

«Ցանկանում ենք, որ Դեմբելեն մնա, նա կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Մեր նպատակը նրա հետ պայմանագրի երկարաձգումն է։ Եթե նա չցանկանա, մենք պետք է լուծումներ գտնենք։ Առայժմ չունենք այդ իրավիճակում մեր արձագանքի տարբերակները։

Մենք ծանր մրցաշրջան եմք անցկացնում։ «Ռայոն» բարդ մրցակից է, հիշում ենք, թե ինչքան բարդ էր նրանց հետ դիմակայությունն անցած մրցաշրջանում, բայց մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի»,- Կումանի խոսքը մեջբերում է MundoDeportivo-ն։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում