16:31  ,  26 հոկտեմբերի, 2021

Մոուրինյոն՝ հեռացումից հետո. Երբ դու չունես տոմս եւ հուսահատաբար ցանկանում ես դիտել գերազանց հանդիպում

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Նապոլիի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպման ժամանակ կարմիր քարտ ստանալուց հետո էլ փորձել է հրահանգներ տալ թիմին։

58-ամյա մասնագետը Ինստագրամում հրապարակել է այդ դրվագի տեսանյութը՝ մեկնաբանությամբ.

«Երբ դու չունես տոմս եւ  հուսահատաբար ցանկանում ես դիտել գերազանց ֆուտբոլային հանդիպում»։

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Նապոլի» խաղն ավարտվել էր 0։0 հաշվով, մրցավարի որոշումներին եւ խաղի ընթացքին չափից դուրս հուզական վերաբերմունքի համար Մոուրինյոն 82-րդ րոպեին ստացել էր երկրորդ դեղին քարտը եւ հեռացվել, իսկ «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խաղի ավարտից հետո էր կարմիր քարտ ստացել հանդիպման մրցավար Դավիդե Մասային ուղղված սարկաստիկ ծափահարության համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում