15:47  ,  26 հոկտեմբերի, 2021

Դեբլեի գոլը հաղթանակ բերեց «Արարատին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արարատը» Գյումրիում ընդունեց Չարենցավանի «Վանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

«Արարատը» 11 խաղից հետո 22 միավորով երկրորդ եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» (10 խաղ) հետ է 6 միավոր։ «Վանը» 7-րդն է՝ 9 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1։0

Սերժ Դեբլե, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում