14:18  ,  26 հոկտեմբերի, 2021

Ա Սերիա. Միրանչուկը երկրորդ խաղում անընդմեջ վատագույնն է ճանաչվում «Ատալանտայում»

«Ուդինեզեի» դեմ Իտալիայի առաջնության 9-րդ տուրի խաղի արդյունքում «Ատալանտայի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ստացել է ամենացածր գնահատակը իտալական մամուլի կողմից։

Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին։

Tuttomercatoweb-ը Միրանչուկին տվել է 5,5, Eurosport-ը՝ 5,0, TuttoAtalanta-ն՝ 5,0։

Միրանչուկը երկրորդ խաղում անընդմեջ է ճանաչվում վատագույնը «Ատալանտայում»։

Նախորդ խաղում իտալական թիմը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում 2։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում