13:52  ,  26 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Կիլիան Մբապեին

ՊՍԺ-ն շարունակում է փոխարինող փնտրել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում ձեռք բերելու համար։

Փարիզյան ակումբը դիտարկում է Գերմանիայի հավաքականի եւ ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի տարբերակը։

Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» եւ անգլիական «Լիվերպուլը»։

Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին բոլոր մրցաշարերում մասնակցել  է 18 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «ՌԲ Զալցբուրգի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիսի 30-ը։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը։ Նա մտադիր չէ երկարաձգել համագործակցությունը ֆրանսիական թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում