12:48  ,  26 հոկտեմբերի, 2021

Կամո Հովհաննիսյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Կայրաթի» եւ Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության նախավերջին տուրի խորհրդանշական հավաքականում, Sports.kz-ի վարկածով։ 25-րդ տուրում «Կայրաթը» տանը 1։0 հաշվով պարտության էր մատնել առաջատարներից «Աստանային», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Կայրաթյան ունիվերսալ խաղացողը հաջող գործեց հայրենակից Տիգրան Բարսեղյանի դեմ, կատարեց մի քանի վտանգավոր անցումներ, լավ փոխանցումներ։ Մի քանի դրվագներում ուներ գոլ խփելու հնարավորություն, սակայն չստացվեց»,- գրում է  Sports.kz-ն։

«Կայրաթը» 50 միավորով ապահովել է երրորդ տեղը եւ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ Չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում։ «Տոբոլը» 58 միավորով առաջինն է, «Աստանան» երկրորդն է՝ 56 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում