09:46  ,  26 հոկտեմբերի, 2021

Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզիչի պաշտոնում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի փոխարեն նշանակել Անտոնիո Կոնտեին, որն ամռանը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո մարզչական աշխատանք չունի։

Սակայն իտալացի մասնգետը անգլիական ակումբից պահանջում է առնվազն 3 տարվա պայմանագիր նոր նախագիծ կառուցելու համար անհրաժեշտ ժամանակ ունենալու նպատակով, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Անտոնիո Կոնտեն չեմպիոնական տիտղոսներ է նվաճել Լոնդոնի «Չելսիի», Թուրինի «Յուվենտուսի» եւ Միլանի «Ինտերի» հետ։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլին»։

Անգլիայի անցած առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս