21:52  ,  25 հոկտեմբերի, 2021

Մեսին առաջատար է «Ոսկե գնդակի» համար մրցավազքում

Goal.com-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» համար մրցավազքում գլխավոր հավակնորդների իր տարբերակը։ Ֆավորիտը ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին է, որը տարվա առաջին կեսն անցկացրել է «Բարսելոնայում»։

Այս տարի Մեսին արդեն խփել է 40 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Արգենտինայի հավաքականի հետ նա դարձել է Ամերիկայի գավաթակիր, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի գավաթակիր։ 

Երկրորդ տեղում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս տարի խփել է 54 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Նա դարձել է նաեւ աշխարհի ակումբային չեմպիոն եւ Գերմանիայի սուպերգավաթակիր։ 

«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը Goal.com-ի վարկածով. 

Լիոնել Մեսի (ՊՍԺ)

Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)

Ժորժինյո («Չելսի»)

Նգոլո Կանտե («Չելսի»)

Քարիմ Բենզեմա («Ռեալ»)

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Ռոմելու Լուկակու («Չելսի»)

Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»)

Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)

Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս