21:18  ,  25 հոկտեմբերի, 2021

Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ցանկություն չունի

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ցանկություն չունի, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին, սակայն ֆրանսիացի մասնագետը հանգստանալու նպատակով դադար է վերցրել մարզչական կարիերայում եւ այս փուլում չի ընդունի առաջարկը։

Բացի այդ, Զիդանի համար այժմ առաջնահերթություններ են Ֆրանսիայի հավաքականի կամ փարիզյան ՊՍԺ-ի հնարավոր տարբերակները։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English